Ադրբեջանում ծրագրում են երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը
Ադրբեջանը մտադիր է երկարացնել նախագահի պաշտոնավարման ժամկետը մինչև 7 տարի (այժմ 5 տարի), այս մասին ասված է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների հետ հանրաքվեի մասին Ակտի նախագծում:
Ինչպես երկուշաբի հաղորդել են Ադրբեջանի առաջնորդի մամուլի ծառայությունից, երկրի Սահմանադրության 101-րդ հոդվածում («Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուների պահանջները») հնարավոր է հանվի նախագահի թեկնածուի տարիքային սահմանափակումը:
«Ներկայումս, Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած քաղաքացին, ով Ադրբեջանի տարածքում բնակվում է ավելի քան 10 տարի, ունի քվեարկելու իրավունք, ինչպես նաև՝ չունի դատվածություն ծանր հանցագործության համար, չունի երկքաղաքացիություն և պարտավորություններ՝ այլ պետությունների նկատմամբ, ունի համալսարանական կրթություն: Բացի այդ, փոփոխությունների շրջանակում մենք ցանկանում ենք ավելացնել Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը մինչև 7 տարի»,- ասվում է Ալիևի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: