ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 230,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Միացյալ Նահանգներում ձնաբքի պատճառով ավելի քան 230,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հաղորդել է Poweroutage կայքը։
Էլեկտրաէներգիայի անջատումների ընդհանուր թիվը կազմել է 230,327, որոնցից ամենաշատը գրանցվել են Լուիզիանա (66,838), Միսիսիպի (63,559) և Տեխաս (48,839) նահանգներում։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա տարածաշրջանում սպասվում են առատ ձյուն և վտանգավոր մերկասառույց։ Արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։
