Հայաստանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումներին՝ նպատակ հետապնդելով հերքել իր պատմական հողերը վերադառնալ ցանկացող ադրբեջանական համայնքի իրավունքը:
Տարբեր լրատվամիջոցներով, այսպես կոչված, «հեղինակավոր իրավաբանների» խորհրդով տեղեկատվություն է տարածվել, որ ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակներում ցանկացած գործ կարող է քննության առնել անկախ այն բանից, թե Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված սուբյեկտ է դիմողը, թե` ոչ:
«Չէի ասի, թե սահմանում նոր բան է կատարվել, որակական և քանակական աճը նոր չէ: Վերջին մի քանի տարիներին մենք նմանատիպ ակցիայի աճի ականատեսն ենք: Իսկ վերջին սրացումը կապված էր նախագահների հանդիպման հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանը ռացիոնալ կարիք ունի, որ սահմանում նման լարվածությունն ու կրակոցները շարունակվեն. «Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ է, դժվարություններ, իսկ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, դրա ռեակցիան է»:
Սաուդյան Արաբիայի հակահրթիռային պաշտպանությանը հաջողվել է դեկտեմբերի 21-ին շեղել Ջիզան նահանգի ուղղությամբ ընթացող բալիստիկ հրթիռի ուղղությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Այս տարվա 11 ամսվա ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18,8 միլիարդ դոլար, ինչը 34,7%-ով քիչ է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին:
Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրահանձնաժողովի եռակողմ բանակցությունների ձախողման մեղքը ԵՄ-ի հետ Կիևի ասոցացման հարցով, ընկած է Ռուսաստանի վրա:
Սաուդցի գրող Զուհայիր Ալ-Կուտբին, ով կոչ էր արել երկրում բարեփոխումներ անցկացնել, դատապարտվել է 4-ամյա ազատազրկման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել թուրքմենների մասին, որոնք բնակվում են Սիրայի հյուսիսում: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով Բուրսայի Առևտրա-արդյունաբերական պալատում Էրդողանի ելույթին:
Փարիզն ու Մոսկվան ակտիվացնում են հետախուզական տվյալների փոխանակությունը, որոնք վերաբերում են ԴԱԻՇ-ի դիրքերին հարվածներ հասցնելուն:
ԱՄՆ-ը «հաստատակամորեն տրամադրված» է Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հիմա, երբ իշխանության նկատմամբ վստահությունը մի քանի անգամ ավելի քիչ է, ոչ մի նախարար նման քայլերի չի կարողանա գնալ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում այլեւս հնարավոր չէ հեղափոխություն ու հնարավոր չէ նաեւ բռնապետություն: Երկու դեպքում էլ կասեմ՝ բարեբախտաբար»:
Շուրջ 20 մարդ, այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ է զոհվել Իրաքի հյուսիում գտնվող Մոսուլ քաղաքում երկու ավիահարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ականատեսներին ու հիվանդանոցում իր աղբյուրին:
Քաղաքական իրողություն է այն, որ պարոն Ծառուկյանն ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
Եվրոպա ուղևորվող նավը, որտեղ գտնվել են անօրինական ներգաղթյալներ, խորտակվել է Լիբիայի ափերի մոտ: 2 մարդ զոհվել է, 108-ը՝փրկվել, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Լիբիայի առափնյա ոստիկանության տվյալների
Ամենաուշագրավը Ռուսաստանի հանգամանքն է. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համարձակվում նման մեղադրանք հնչեցնել, որը տարածվում է նաև ՌԴ վրա: Այս հարցն անկասկած կլինի այսօր առավոտյան Հայաստանում հնչող ամենատարածված հարցերից մեկը: Բանն այն է, որ Երևանն այնքան է վարել ՌԴ շահերից կախված արտաքին քաղաքականություն, որ ոչ մի կերպ հավատ կամ վստահություն չի ներշնչում այն, որ Հայաստանը կարող է թեկուզ ՀԱՊԿ շրջանակով, սակայն նման մեղադրանք հնչեցնել, այդ թվում և՝ Մոսկվային:
Նվազագույնը 4 մարդ է զոհվել ու 10-ը տուժել են Հնդկաստանի սահմանապահ ծառայությանը պատկանող ինքնաթիռի աղետի հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Նյու Դելիի մոտակայքում, հայտնում է India TV-ն:
Հայաստանի ընդդիմության ռուսական հատվածն այս ելույթը կարող է Կրեմլին ներկայացնել՝ որպես Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին «դավաճանության» փորձ, ու փորձել Հայաստանում ներքաղաքական գործընթացներ հրահրելու, իշխանափոխության ալիք բարձրացնելու «դաբրո» ստանալ: Լևոն Զուրաբյանի ու Սմբատ Կարախանյանի ականջը կանչի:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են:
Ասիական պետությունները վերջին տարիներին ավելացնում են ռազմական ծախսերը, փաստում են ռազմական վերլուծաբանները: Հատկապես զգալի աճ է գրանցվել ռազմական սուզանավերի շուկայում:
«Իսլամական պետություն» խմբավորման շարքերից դասալքությունը վերջերս մեծ չափեր է ընդունել, հեռացողների կարծիքով, խմբավորման ներսում խոսքի ու գործի միջև եղած հսկայական տարբերության պատճառով:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես է համատեղելու իր գործառույթները՝ հա՛մ լինի ԱՄՆ-ում, հա՛մ պայքարի Ազատության հրապարակում:
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իր համար սպասելի էր, որ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խումբը կունենա հետևանքներ:
Դեկտեմբերի 21-ին «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք` միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։
«Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Մոսկվային՝ կապված այդ դեպքի հետ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
ԱՄՆ Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ այդ երկրում գաղտնի մարտական առաջադրանքներ իրականացնելու նպատակով:
Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Air France ընկերության ինքնաթիռում ռումբի մուլյաժ տեղադրելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության տնտեսական պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը, ինչպես սպասվում է, ուժի մեջ կմտնի վաղը՝ դեկտեմբերի 22-ին, RIA Novosti-ին հայտնել է ԵՄ խորհրդում աղբյուրը:
«Մենք մեր տանկերը, որ հանենք, գիտենք՝ որտեղից ու ոնց ենք կրակելու: Ես մեր զինվորի ուժի վրա երբեք չեմ կասկածել, փառք Տիրոջը, մենք այսօր ունենք շատ լավ ու հզոր բանակ»: