Բաժիններ՝

Լուկաշենկոն անհանգստացած է Հայաստանում և Ղազախստանում ոստիկանների վրա հարձակումների դեպքերից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոն այսօր հանդիպել է երկրի ԿԳԲ-ի (Պետական անվտանգության կոմիտե) ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ՝ քննարկելու երկրում խաղաղության և հանգստության պահպանման հարցերը, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Լուկաշենկոն անհանգստացած է իր երկրի շուրջ ծավալված իրավիճակից՝ Ուկրաինայի ռազմական հակամարտությունից, ՆԱՏՕ-ի՝ Արևելք տեղաշարժից, Թուրքիայում հեղաշրջման փաստից, Հայաստանում և Ղազախստանում ոստիկանների վրա հարձակումների դեպքերից:

«Ինձ չի կարող չանհանգստացնել այն իրավիճակը, որն ստեղծվում է Բելառուսի շուրջ: Փառք Աստծո, մեզ հաջողվում է դեռ զսպել ամեն տեսակի բացասական դրսևորումները: Սակայն այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջ և´ Ուկրաինայում, և´ Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին որոշումը… Եվ Թուրքիայում դա տեսանք, Հայաստանում և Ղազախստանում խնդիրներ են»,- Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերում է գործակալությունը:

Կապված հետխորհրդային տիրույթում լարվածության աճի հետ՝ Լուկաշենկոն հանձնարարել է ԿԳԲ-ի ղեկավարին ցանկացած գնով Բելառուսում պահպանել խաղաղությունն ու հանգստությունը:

«Իրավիճակը շատ ծանր է: Եվ մեզ, ինչ էլ որ դա արժենա, անհրաժեշտ է պահպանել խաղաղությունն ու հանգստությունը մեր երկրում»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս