Ռուսաստանն ու Թուրքիան այս տարի չեն վերականգնի չարտերային ավիափոխադրումները
Ռուսաստանն ու Թուրքիան այս տարի չեն վերականգնի չարտերային ավիափոխադրումները, հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տնօրեն Մայա Լոմիձեին:
Պարբերականը գրում է, որ Լոմիձեն պատմել է հունիսի 14-ին թուրքական պատվիրակության և ՌԴ գերատեսչությունների ղեկավարության հետ կայացած հանդիպման մասին:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են թուրքական հանգստավայրերում ռուսաստանցի զբոսաշրջիկները անվտանգությանը վերաբերող հարցեր:
Արդյունքում կողմերը եկել են եզրակացության, որ Թուրքիան կներկայացնի այն վայրերի ցուցակը, որը կարող է վտանգավոր լինել զբոսաշրջիկների համար:
Լոմիձեն նաև հայտնել է, որ Ռուսաստանի բնակիչների շրջանում նվազել է Թուրքիա հանգստի մեկնելու ցանկությունը, ինչը կապված է երկրում հեղաշրջման փորձի հետ: