Բաժիններ՝

Գերմանիայի ոստիկանությունը գնդակահարել է կացնով գնացքի ուղևորների վրա հարձակված աֆղանցուն

Տղամարդը, որը երեկ ուշ երեկոյան կացնով հարձակվել էր Բավարիայի արվարձանային գնացքի ուղևորների վրա, գնդակահարվել է, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Գերմանիայի ոստիկանությանը:

Դեպքի հետևանքով նվազագույնը 3 մարդ ստացել է լուրջ վնասվածք, 1-ը թեթև վնասվածք է ստացել, ևս 14 մարդ գտնվում է շոկային վիճակում:

germ2

Հարձակման մեջ կասկածվում է 17-ամյա մի աֆղանցի, որը բնակվել է Օքսենֆուրտ քաղաքում, հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Բավարիայի ՆԳՆ ղեկավարին:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը փախստական է եղել, որը Գերմանիա էր ժամանել վերջերս:

germ1

Դանակով ու կացնով զինված՝ երիտասարդը հարձակվել է կառամատույցում սպասող մարդկանց վրա:

Երբ գնացքը կանգ է առել, հանցագործը փորձել է փախչել, սակայն հանդիպել է ոստիկանության ջոկատին, որը նրան գնդակահարել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031