Բաժիններ՝

Իրանը ջանքեր կգործադրի տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ կարգավորելու համար. Ռոուհանի

Իրանը ջանքեր կգործադրի, որպեսզի տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսության միջոցով։ Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ` երեկ Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

Նա նշել է, որ երեք երկրների բարեկեցության համար անհրաժեշտ է խաղաղություն և անվտանգություն:

«Մեր ողջ պոտենցիալը կուղղվի տարածաշրջանային ու միջազգային մակարդակով ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով` Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համագործակցությունն ուղղված չէ այլ պետության դեմ, այլ շրջանակներ է ստեղծում երկխոսության, տարածաշրջանային համագործակցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031