Մոսկվայի կենտրոնում արվեստանոցից գողացել են Սողոյանի հեղինակած քանդակը

Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում գտնվող արվեստանոցից գողացել է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի հեղինակած Գրիգոր Լուսավորչի քանդակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Օգոստոսի 7-ին ոստիկանությանն է դիմել Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի քանդակագործ որդին, հայտարարելով, որ Մոսկվայի կենտրոնում Ուսպենսկու նրբանցքում գտնվող ստեղծագործական ստուդիայից հափշտակել են իր հոր հեղինակած «Գրիգոր Լուսավորիչ» գիպսե քանդակը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հանցագործությունը կատարվելէ լույս օգոստոսի 5-ի գիշերը: Քանդակի արժեքն իրավապահները գնահատել են 120 հազար ռուբլի:

ՌԴ ներքին գործերին նախարարության Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունում հաստատել են միջադեպի փաստը, նշելով, որ ոստիկանությունը այդ դեպքի առթիվ ստուգում Է կատարում:

Տեսանյութեր

Լրահոս