Ոստիկանությունը զգուշացնում է Facebook-ի օգտատերերին

Համացանցի միջոցով կատարվող անօրինությունները կանխելու համար բազմաթիվ երկրներում Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացվում է հերթական մեքենայության մասին, որը վերջին օրերին ակտիվորեն տարածվում է սոցցանցերով:

Մեքենայությունը կատարվում է հետևյալ կերպ: Դուք ստանում եք ծանուցում Facebook-ից, որն իրական չէ: Ծանուցումն առաջարկում է ձեզ լրացնել անձնական տվյալները: Այդ տվյալները լրացնելով՝ դուք ընկնում եք ծուղակը: Ընդ որում, ըստ այդ ծանուցման՝ ձեր տվյալներն առաջարկվում է լրացնել Facebook-ի մուտքին շատ նման պատուհանի մեջ, որից հետո նշյալ համակարգն ազատորեն օգտվում է ձեր անձնական տվյալներից:

Եթե դուք ստացել եք նկարում պատկերված հաղորդագրությունը, ապա մի վստահեք դրան և ոչ մի դեպքում մի լրացրեք մուտքանունն ու գաղտնաբառը: Հակառակ դեպքում ձեր էջը կողողվի պոռնոգրաֆիկ նյութերով: Ինչպես սոցցանցերում տարածվող վիրուսներից շատերի դեպքում, այս անգամ ևս 18+ բովանդակությամբ նյութերը կտարածվեն ձեր ընկերների շրջանակներում՝ անձնական հաղորդագրությունների կամ գրառումների վրա նշելու եղանակով: Հաղորդագրությամբ եկած կամ նշված հղումը բացելու դեպքում օգտատերերը միմյանց կվարակեն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Տեսանյութեր

Լրահոս