
Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն. Ռոգոզին

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կա մեծ հետաքրքրություն, ինչը վերաբերում է ինքնաթիռների մատակարարումներին, ռուսական արտադրության մասերի նկատմամբ` Ադրբեջանում ինքնաթիռների հավաքումն իրականացնելու համար: Բաքվում կբացվի հավաքման ավիացիոն գործարան»,- ասել է Ռոգոզինը:
Նա հայտնել է նաև, որ Բաքվում կստեղծվի նաև ուղղաթիռային կենտրոն:
Նրա խոսքով` Ռուսաստանը՝ որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշորագույն արտահանող, հետաքրքիր է Բաքվի ու Թեհրանի համար։ Ռոգոզինի խոսքերով՝ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տիպի առնվազն 10 ինքնաթիռի գնմամբ, որի շուրջ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
«Ընդհանուր սպառնալիքներին անհրաժեշտ է պատասխանել ոչ միայն համերաշխությամբ, այդ հարցերի անկեղծ քննարկումներով, այլև անհրաժեշտ է ամրապնդել դա ֆիզիկապես: Դրա համար Ռուսաստանը` որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշորագույն արտահանող, անխոս, հետաքրքիր է Ադրբեջանի և Իրանի համար»,- ասել է նա:Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն. Ռոգոզին
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռային տեխնիկայի արդիականացման կենտրոն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կա մեծ հետաքրքրություն, ինչը վերաբերում է ինքնաթիռների մատակարարումներին, ռուսական արտադրության մասերի նկատմամբ` Ադրբեջանում ինքնաթիռների հավաքումն իրականացնելու համար: Բաքվում կբացվի հավաքման ավիացիոն գործարան»,- ասել է Ռոգոզինը:
Նա հայտնել է նաև, որ Բաքվում կստեղծվի նաև ուղղաթիռային կենտրոն:
Նրա խոսքով` Ռուսաստանը՝ որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշորագույն արտահանող, հետաքրքիր է Բաքվի ու Թեհրանի համար։ Ռոգոզինի խոսքերով՝ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տիպի առնվազն 10 ինքնաթիռի գնմամբ, որի շուրջ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
«Ընդհանուր սպառնալիքներին անհրաժեշտ է պատասխանել ոչ միայն համերաշխությամբ, այդ հարցերի անկեղծ քննարկումներով, այլև անհրաժեշտ է ամրապնդել դա ֆիզիկապես: Դրա համար Ռուսաստանը` որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշորագույն արտահանող, անխոս, հետաքրքիր է Ադրբեջանի և Իրանի համար»,- ասել է նա: