«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում նոր էջ կբացվի». Էրդողանը` այսօր կայանալիք հանդիպման մասին
Ռուսաստան այցի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել TASS գործակալությանը` կարևորելով այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովը:
Էրդողանի խոսքով` դա կլինի «պատմական այց, նոր սկիզբ»:
«Իմ ընկեր Վլադիմիրի հետ բանակցություններում, հավատացած եմ, կբացվի նոր էջ երկկողմ հարաբերություններում»,- ասել է Էրդողանը:
Սպասվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ռուս-թուրքական հարաբերություններին ութամսյա ճգնաժամից հետո, որն առաջացել էր 2015թ. նոյեմբերին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո:
«Սպասվում է կարծիքների լուրջ փոխանակություն այն մասին, թե ինչ տեմպերով և ինչ հետևողականությամբ մենք կզբաղվենք մեր հարաբերությունների վերականգնմամբ»,-սանկտպետերբուրգյան հանդիպումից առաջ հայտարարել էր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: