
Ալիևը հայտարարել է ԼՂ-ում ստատուս քվոյի անթույլատրելիության մասին

Այսօր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ին, Բաքվում երեկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հակամարտության արդարացի լուծման կողմնակիցներ են` միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Հակամարտության հետ կապված գոյություն ունեցող ստատուս քվոն (Լեռնային Ղարաբաղում) անթույլատրելի է»,- ասել է Ալիևը:
«Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի համաձայն և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- կարծում է նա: