
Ադրբեջանը կարող է Ռուսաստանից գնել «ՄՍ-21» տեսակի ինքնաթիռներ

Ռուսական RIA Novosti գործակալության տեղեկացմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ հայտարարել է Բաքվում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարել է, որ Ադրբեջան հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տեսակի նվազագույնը 10 ինքնաթիռի գնմամբ, որի վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։
«Ադրբեջանը հետաքրքրվել է ռուսական «ՄՍ-21» տեսակի ինքնաթիռների գնմամբ, և այդ ինքնաթիռների առաջին թռիչքից հետո մենք պլանավորում ենք, որ դա տեղի կունենա այս տարեվերջին կամ 2017թ. սկզբին: Փետրվարին մենք մտադիր ենք ստորագրել «ՄՍ-21» տեսակի նվազագույնը 10 ինքնաթիռի գնման վերաբերյալ պայմանագիր»,- հայտնել է Ռոգոզինը լրագրողներին:
«Երկրորդ հետաքրքիր նախագիծն Ադրբեջանի կողմից «Ռուսլան», «Ան-124» ինքնաթիռների գնումն է: Դա լուրջ գործարք է, որը նույնպես կիրականացվի 2017 թվականին»,- հայտնել է նա: