Բաժիններ՝

ՌԴ ռմբակոծիչները Սիրիայում հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին

Ռուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»­-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:

Ըստ տարածված հաղորդագրության` հարվածներն իրականացվել են Պալմիրայից դեպի հյուսիս­արևմուտք ընկած տարածքում` Էս­-Սուխնե և Արաք բնակավայրերին մոտ: Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ճամբարը, որտեղ պահվել է մեծ ծավալի զինամթերք:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան: Վերջին անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հեռահար ռմբակոծիչների կիրառման մասին տեղեկացրել էր հուլիսի 21-­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս