
Չինացի օդաչուն առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդության Է մեկնել միաշարժիչ ինքնաթիռով

Չինացի օդաչու Չժան Բոն ՉԺՀ-ի պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել միաշարժիչ ինքնաթիռով: Այս մասին հայտնել է «Ժենմին ժիբաո» կայքը:
58 օրում Չժան Բոն եւ նրա անձնակազմը, որոնք օգոստոսի 7-ին մեկնել են Պեկինի միջազգային օդանավակայանից, պլանավորում են հաղթահարել մոտ 40 հազար կիլոմետր՝ կատարելով շուրջ 50 վայրէջք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան եւ ԱՄՆ-ը:
Թռիչքը մասնակիորեն կանցնի հնադարյան Մետաքսի ճանապարհի երթուղով: Ճանապարհորդության համար ընտրվել է տուրբապտուտակավոր թեթեւ TBM 700-ը («Թի բի էմ 700): Շուրջերկրյա թռիչքի նախապատրաստումը տեւել Է երկու տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: