Բաժիններ՝

Կոնգրեսականի որդին զոհվել է աշխարհի ամենաբարձր ջրային թեքուղու վրա

Քանզասի նահանգի կոնգրեսական Սքոթ Շվաբի տասնամյա որդին՝ Քալեբ Թոմասը, զոհվել Է աշխարհի ամենաբարձր ջրային թեքուղու վրա, որը տեղակայված է քաղաքային Շփիթերբան ջրաշխարհում: Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, երբ տղան իջնում էր զվարճանքների համալիրի գլխավոր տեսարժան շինվածքներից մեկով՝ «Ֆեռաքթ» (Verruckt) թեքուղով: Կառույցի բարձրությունը կազմում Է շուրջ 50 մետր, դեպի դրա գագաթ են տանում 264 աստիճաններ: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենաբարձր ջրային թեքուղին: Դրա անվանումը գերմաներենից թարգմանվում է որպես «խելակորույս»:

Տեղական իշխանությունները պատահարից որոշ ժամանակ անց պարզել են զոհված տղայի ինքնությունը: Քանզասի նահանգի ներկայացուցիչների պալատի անդամը եւ նրա կինը՝ Միշելը, հանդես են եկել հայտարարությամբ, որում հավաստել են իրենց որդու մահվան փաստը: Տղայի զոհվելու պատճառն այժմ պարզվում է: Միջադեպից հետո ջրաշխարհը հետաքննության անցկացման ընթացքում փակվել է այցելության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս