Բաժիններ՝

Ֆրանսիան և Գերմանիան դատապարտել են Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ահաբեկիչների կողմից իրականացված «զզվելի ակտը», որը տեղի է ունեցել օգոստոսի 8­-ին Պակիստանի Քվետա քաղաքում: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում: «Ֆրանսիայի նախագահը դատապարտում է զզվելի ակտը և հայտնում Ֆրանսիայի համերաշխությունը Պակիստանի ժողովրդին, որը մարտ ամսին արդեն բախվել է ծանր փորձության Լախոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ»,­ասված է հայտարարությունում:

Գերմանիայի ԱԳՆ-­ն ևս դատապարտել է Քվետա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-­ի տարածած հաղորդագրությունում:

«Մենք խստորեն դատապարտում ենք անմարդկային գործողությունը: Մենք խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանքիներին, ինչպես նաև Պակիստանի ամբողջ ժողովրդին»,- ­նշված է հայտարարության մեջ:

Գերմանիայի ԱԳՆ-­ն ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում իր աջակցությունն է հայտնել Պակիստանին:

Առնվազն 97 մարդ է զոհվել Պակիստանի Քվետա քաղաքի (Բելուջստանի նահանգ, որը գտնվում է երկրի հարավ­արեւմուտքում) հիվանդանոցներից մեկում իրականացված պայթյունի հետեւանքով: Ահաբեկչական գործողության գրեթե բոլոր զոհերը փաստաբաններ ու լրագրողներ են, որոնք հավաքվել էին հոսպիտալի վերականգնողական բաժանմունքում՝ հարգելու Բելուջստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Բիլալ Անվար Քազիի հիշատակը, որն սպանվել է օգոստոսի 8-­ի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս