Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:
«Փաստ է, որ Հարավային Կովկասի երկրներից «Իսլամական պետություն» կառույցին ամենաշատը հենց Ադրբեջանից են անդամակցում։ Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանում բարձիթողի վիճակ է, և ծայրահեղ իսլամի հետևորդ ադրբեջանցիները կարողանում են հեշտությամբ անցնել Իրաք, Սիրիա և անդամակցել այդ կազմակերպությանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։
Emirates Airline-ը, որն աշխարհի խոշորագույն ավիաընկերությունն է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով, պատվիրել է Boeing-787 10 Dreamliner լայնաֆյուզելյաժ 40 ինքնաթիռ, որոնց արժեքը նախքան զեղչերի հաշվառումը գերազանցում է 15 մլրդ դոլարը։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անտրամաբանական է որակում ղարաբաղյան հակամարտության և քրդական ու կատալոնական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը:
Մեծ Բրիտանիան հույս ունի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Եվրամիության հետ համաձայնեցնել Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանները:
Եվրամիության մեջ մտնող 23 երկրների ներկայացուցիչներ նոյեմբերի 13-ին Բրյուսելում համատեղ հայտարարություն են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում մշտական համակարգված համագործակցության (PESCO) վերաբերյալ:
Ազգային փոխհամաձայնությունը, որը թույլ տվեց մեկ տարի առաջ Լիբանանում կոալիցիոն կառավարություն ստեղծել, պահպանում է իր արդյունավետությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:
Գրեթե վեց հազար մարդ է տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, զոհերի թիվը գերազանցում է 340-ը:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նպաստել է միավորման երկրների վրա անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը:
Առնվազն 350 մարդ է զոհվել, եւս գրեթե 4 հազարը՝ տուժել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետեւանքով:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Եվրոպական միության խորհուրդը նոյեմբերի 13-ին կայացած նիստում էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին նշանակել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ:
Ավելի քան 400 ամերիկացի միլիոնատերեր եւ միլիարդատերեր, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսին հղված ուղերձի տակ, որով կոչ են արել օրենսդիրներին՝ չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը։
Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն եւ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ նոյեմբերի 13-ին մասնակցում են 2015 թվականի նույն օրը ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել է «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 13-ին հայտարարել է կառավարության արմատական կառուցվածքային եւ նրա կազմի կադրային փոփոխությունների մասին, տեղեկացնում է Sputnik-ը:
Միացյալ Նահանգների Sierra Nevada մասնավոր կորպորացիան նոյեմբերի 12-ին հայտնել է իր Dream Chaser բազմակի օգտագործման տիեզերանավի հաջող թռիչքային փորձարկումներ անցկացնելու մասին։
Սերբիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը, բայց չի միանա Բրյուսելի հակառուսական ուղեգծին եւ պատժամիջոցներ չի սահմանի Մոսկվայի նկատմամբ:
Միավորված ազգերի՝ կրթութան, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու Վաշինգտոնի որոշումը բացառիկ իրադարձություն չի դարձել ամերիկյան քաղաքականության մեջ եւ չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին:
Վարչապետ Սաատ Հարիրի շաբաթէ մը աւելի եւ խորհրդաւոր պատճառներով կը գտնուի Սէուտական Արաբիա: Սահմանափակ են Լիբանանի վարչապետին հետ հաղորդակցելու կարելիութիւնները:
Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Թուրքիայի քաղաքական ասպարեզում հայտնված նոր՝ «Լավ» կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին պաշտպանության նախարար Մերալ Աքշեներն է, լուրջ հայտ է ներկայացնում առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեջլիս մտնելու համար:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թրամփի պահանջով երգել է ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովի հանդիսաընթրիքին:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը վստահություն չունի այն հարցում, որ ինքը պետք է 2020 թվականին մասնակցի պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին, դրա փոխարեն նա պատրաստ է աջակցություն ցույց տալ նոր թեկնածուին:
Իրանի Քերմանշահի նահանգում նոյեմբերի 13-ի առավոտյան եռօրյա սուգ է հայտարարվել, այդ նահանգն առավել մեծ չափով է տուժել Իրանի եւ Իրաքի սահմանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները շահագրգռված են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ առավելագույնս լայն կոոպերացման հարցում, երկու միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջը: