
ԱՄՆ-ում Dream Chaser տիեզերանավի հաջող փորձարկումներ են կատարել

Միացյալ Նահանգների Sierra Nevada մասնավոր կորպորացիան նոյեմբերի 12-ին հայտնել է իր Dream Chaser բազմակի օգտագործման տիեզերանավի հաջող թռիչքային փորձարկումներ անցկացնելու մասին։
«Sierra Nevada-ն հպարտությամբ հայտարարում է, որ Dream Chase տիեզերանավը հաջողությամբ է անցել փորձարկումներն ազատ թռիչքի ռեժիմով»,- նշված է Twitter-ում ընկերության զետեղած հաղորդագրության մեջ:
Sierra Nevada-ն Dream Chaser-ը կառուցում է արդեն ավելի քան տասը տարի՝ ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) հետ համագործակցությամբ, որը նավի մշակման համար տրամադրել է ավելի քան 125 միլիոն դոլար:
Dream Chaser-ի ստեղծման համար նախատիպ է ծառայել խորհրդային ԲՕՌ-4 անօդաչու ուղեծրային հրթիռասավառնակը: Բացի բեռներից, Dream Chaser-ը կկարողանա երկրաշուրջ ցածր ուղեծիր հասցնել մինչեւ յոթ մարդ թվով անձնակազմ: Բազմակի օգտագործման այդ տիեզերանավն ունի թեւեր եւ կարող է վայրէջք կատարել սովորական թրիչքավայրէջքային գոտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
https://twitter.com/SierraNevCorp/status/929525013274923008