Բաժիններ՝

Իրանում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների համաձայն՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Թվիթերի պաշտոնական էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- նշված է գրառման մեջ:

Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 340-ը, իսկ տուժածների թիվը շուրջ վեց հազարի է հասնում:

7,2 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը նոյեմբերի 12-ին տեղի Է ունեցել Իրանի եւ Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաղդադից 204 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ Քերմանշահ իրանական քաղաքից 104 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930