Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել

Օմանի ափերի մոտ հունական «Dynacom Tankers» ընկերության երկու նավթատար հուլիսի 20-ին հարվածների են ենթարկվել։

Reuters-ը հայտնում է, որ Մալթայի դրոշով նավարկող «Kavomaleas» նավթատարին երկու արկ է հարվածել, ինչի հետևանքով շարժիչային բաժանմունքում հրդեհ է բռնկվել։

Նավապետը որոշել է տարհանել անձնակազմին։ Բոլոր նավաստիները անվտանգ տեղափոխվել են ափ։ Արկի հարվածի է ենթարկվել նաև Լիբերիայի դրոշով նավարկող «Acheloos» նավթատարը, որը կարող է տեղափոխել շուրջ երկու միլիոն բարել նավթ։ Անձնակազմն անվտանգ է, նավը տեղափոխվել է խարիսխի վայր՝ վնասների գնահատման համար։

Երկու նավերն էլ անցնում էին Հորմուզի նեղուցի հարավային միջանցքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ երկու նավթատար պայթել և անշարժացել են այդ երթուղով անցնելու ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031