Բաժիններ՝

«ԵԱՏՄ-ն շահագրգռված է ԱՍԵԱՆ-ի հետ լայն կոոպերացման հարցում». Մեդվեդև

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները շահագրգռված են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ առավելագույնս լայն կոոպերացման հարցում, երկու միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջը: Այս մասին ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է նոյեմբերի 13-ին Մանիլայում ԱՍԵԱՆ-ի գործարար եւ ներդրումային գագաթնաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի պետություններից մեկի՝ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը: «Վերջերս ավարտվել են բանակցությունները Եվրասիական միություն -Չինաստան ձեւաչափով նման համաձայնագրի շուրջը, եւ մեզ մոտ ընթանում են բանակցություններ, մենք քննարկում ենք ԵԱՏՄ – ԱՍԵԱՆ բազմակողմ ձեւաչափով ազատ առետրի գոտու հարցը»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը: Նա հավելել է, որ նման բանակցությունները շարունակվում են նաեւ ԱՍԵԱՆ-ի մի շարք երկրների հետ առանձին-առանձին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930