«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում:
Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առեւտրականների բողոքն է:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդրական արգելք է սահմանում բոլոր պետական հիմնարկություններում «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության եւ դրա դուստր կառույցների արտադրանքի օգտագործման վրա:
Ճշտված տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Լ-410 ինքնաթիռի կործանվելու հետեւանքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյան-բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան «լիչնի նեպրիյազնը» հասել է գագաթանկետին: Նրանք ոչ միայն միմյանց բարև չեն տալիս, այլև հարց լինելու դեպքում վարչապետը դիմում-շփվում է Արծվիկի տեղեկալների հետ, ինչից Արծվիկը ցնցումների մեջ է ընկնում:
Աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Birgün» թերթի կայքը:
Չինաստանը ջրարկել է աշխարհում առաջին էլեկտրական ինքնաբեռնվող չորրաբեռնատարը՝ 2 հազար տոննա լրիվ ջրատարողությամբ եւ ինքնավար նավարկության 80 կիլոմետր հեռվությամբ:
«Եվրոպան ասում է՝ եթե ուզում եք անարգել գալ մեզ մոտ, մենք էլ գանք ձեզ մոտ, մենք ուզում ենք վստահ լինել, որ, եթե գանք, ձեզ մոտ բռնությունը մերժված է, և մեզ չեն ծեծի։ Իսկ Հայաստանում որոշ շրջանակներ ասում են՝ թող սահմանները բաց լինեն, բայց ով մեզ դուր չգա, եկեք նրանց ծեծենք»։
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մուսուլմանների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամի գագաթաժողովի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպումներից հետո հայտարարել է, որ թեեւ հավատում է ամերիկյան հատուկ ծառայությունների բացահայտումները, որոնք վկայում են ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին, սակայն, կոչ է անում առաջ շարժվել.
ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) պատմության մեջ առաջին անգամ վաճառքի է թույլատրել դեղամիջոց, որն իրենից ներկայացնում է հաբ՝ ներսարված միկրոչիպով:
Աշխարհում երկարաժամկետ հեռանկարում էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը կշարունակի աճել եւ մինչեւ 2040 թվականը կավելանա 30 տոկոսով, ինչը համադրելի է եւս մեկ Չինաստանի ու Հնդկաստանի ընթացիկ պահանջմունքներին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց է ուրվագծվում:
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամը 12,1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդի համալսարանին:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, հերքում է շրջանառվող լուրերը, որ Աբրահամյանները դիրքերը զիջել են, և նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են նրանց տիրապետությունը:
Թուրքիան հերքում է վտարանդի թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի առևանգման մասին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ պայմանավորվածույթան մասին տեղեկությունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։
Եվրամիությունը պետք է ապահովի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մուտքը հանրակցության ներքին շուկա՝ դրանով իսկ դրսեւորելով նրանց հետ տնտեսական ինտեգրացման ԵՄ-ի պատրաստակամությունը:
Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 530-ի: Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով է տուժել նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից:
«Սահմանապահ համյանքներում սպառման ծավալներն էական չեն մեծացել, բայց դա օրենքից չէ, այլ եկամուտների աճի քիչ դինամիկայից կամ ոչ սպասելի ծավալից»,- այսօր Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
Ուշագրավն այն է, որ ՌԴ ԱԳ նախարարի օտարերկրյա այցերի հերթականությունը փոխվեց այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Ադրբեջանում հայտարարեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանալին Մոսկվայում է, և իր ռուս պաշտոնակցի հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու է այդ հարցը` որոշ առաջարկներ անելով:
Շուրջ 12 հազար տուն է ավերվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, որտեղ 400-ից ավելի մարդ է զոհվել:
Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։
Աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի է ժամանել Մանիլա, հիացրել է ֆիլիպինցի կին ձեռնարկատերերին՝ համբուրելով նրանց այտերը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում ապագայում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը ԵԱՏՄ-ի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր ներկայացրեց իր պաշտոնական կայքը, որի նպատակն է՝ կապ հաստատել աշխարհի բոլոր հայաշատ քաղաքների, հայերի հետ և տեղեկացնել կուսակցության գործողությունների մասին։