ՅՈՒՆԵՍԿՕ-ից Վաշինգտոնի դուրս գալը ԱՄՆ-ի շահերից չի բխում. նոր գլխավոր տնօրեն
Միավորված ազգերի՝ կրթութան, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու Վաշինգտոնի որոշումը բացառիկ իրադարձություն չի դարձել ամերիկյան քաղաքականության մեջ եւ չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին: Այս կարծիքը France Inter ռադիոկայանի եթերում նոյեմբերի 13-ին հայտնել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն, որն այդ պաշտոնում հաստատվել է նոյեմբերի 10-ին։
Նա նշել է, որ «այս որոշումն անակնկալ չդարձավ»: ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը համանման քայլ է ձեռնարկել նաեւ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի նկատմամբ: Դրանից դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հունիսին:
«ՅՈւՆԵՍԿՕ-ն բացառություն չդարձավ ամերիկյան այս քաղաքականության մեջ»,-ընդգծել է Ազուլեն: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի շահերին չի համապատասխանում ՅՈւԵՍԿՕ-ից դուրս գալը»,-հայտարարել է նա:
Ազուլեն հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ՅՈւՆԵՍԿՕ մուծումներ չի անում 2011 թվականից ի վեր»: Ընդ որում, ինչպես հավաստիացրել է կազմակերպության ղեկավարը, ՅՈւՆԵՍԿՕ-ն «կշարունակի աշխատել ամերիկյան քաղաքացիական հասարակության, ամերիկյան համալսարանների, գիտնականների հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: