Բաժիններ՝

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Իսպանիայի կենտրոնական մասում մոլեգնող անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 26 000 հեկտարը։ Այս մասին X-ում հայտնել է Կաստիլիա-Լա Մանչա Ինքնավար Համայնքի կառավարության ղեկավար Էմիլիանո Գարսիա Պախեն։

Անտառային հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ին Լա Միեռլա մունիցիպալիտետի շրջանում։ Ըստ Կաստիլիա-Լա Մանչայի ղեկավարի՝ սա տարածաշրջանում գրանցված ամենախոշոր հրդեհն է։ Նա նշել է, որ տարերքի դեմ պայքարի համար ուղարկվել են ռեկորդային թվով մարդիկ և ավիացիոն տեխնիկա։

Անվտանգության նկատառումներով տարհանվել է մի շարք բնակավայրերի ավելի քան 1000 բնակիչ։ Հրդեհի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում։

Հուլիսի 9-ին Անդալուսիայի Ինքնավար Համայնքում սկսվել է անտառային հրդեհ, որի զոհ է դարձել 13 մարդ։ Զոհվածների մեծ մասն օտարերկրացիներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031