Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը. բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից
Գյուղացիները փակել են Երևան–Երասխ ավտոճանապարհը և բողոքում են լոլիկի մթերման խնդիրներից։ Այս մասին հայտնում է news.am–ը։
«Աշխատող տղա ենք, ամբողջ տարին տանջվել ենք, մեր հարցին պետք ա լուծում տան։ Մինչև ղեկավարությունից մարդ չգա, էստեղից ավտո հանող չկա»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը իրենց մոտեցած պարեկին։
Նշենք, որ հրապարակված տեսանյութից երևում է` ինչպես է կաթվածահար եղել Երևան–Երասխ ավտոճանապարհը։

