«Դա քննադատություն չէ, դա ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը` խոսելով ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությանը:
KLM ավիաընկերության Boeing 777-300 օդանավին վերթիռի ժամանակ կայծակ է խփել:
Էկոնոմիկայի եւ ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին մտադիր է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում պատրաստել հարկային ապաստարանների սեւ ցուցակը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մտադիր չեն ելք գտնել ճգնաժամից:
«Անհասկանալի է Պաշտպանության նախարարի բացակայությունն այս քննարկումից, մանավանդ, առաջին ընթերցման ժամանակ նրա ցինիկ եզրափակիչ խոսքից հետո»,- այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Թուրքական Sozcu կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական Atlasglobal ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը, չնայած առկա տարաձայնություններին:
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական թեկնածու Ռոյ Մուրը հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով, հատկապես սեռական բնույթի հարցերում:
Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունները: Իրանագետ Արմեն Իսրայելյանը տեղեկացնում է, որ այս անգամ խոսքը Ղասեմիին ուղղված ԱՊԱ լրատվական գործակալության լրագրողի հարցի մասին է, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին:
Իսրայելի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել անօդաչու թռչող սարք արտադրող այն իսրայելական ընկերության դեմ, որի արտադրանքի միջոցով Ադրբեջանը 2017 թվականին ԱԹՍ փորձարկման ժամանակ փորձել էր ռմբակոծել հայկական դիրքերը:
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության պետական ընկերությունը (TUSAS/TAI) եւ Ռուսաստանի «Իրկուտ» ավիաշինական կորպորացիան ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր:
ԱՄՆ-ի երեք ավիակիրներ մտել են Հարավային Կորեայի առափնյա գոտի՝ մասնակցելու համատեղ վարժանքներին:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արկադի Համբարձումյանը երբեք չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին և մշտապես անհարգելի բացակայում են նիստերից: Այսօր Արտակ Սարգսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խնդիրը և եթե չպետք է մասնակցեր հանձնաժողովի նիստերին, ինչո՞ւ է ընդգրկվել դրա կազմում:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:
Լոնդոնը ցանկանում է Ռուսաստանի հետ այլ՝ արդյունավետ հարաբերություններ, այլ ոչ թե վերադարձ սառը պատերազմին եւ հարատեւ առճակատմանը:
Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է բանաձեւ Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիադայից մեկ շաբաթ հետո զինադադարի վերաբերյալ:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նոոյեմբերի 13-ին Վրաստանի իր պաշտոնակից Լեւան Իզորիային հավաստիացրել է, որ Վաշինգտոնն այսուհետեւ էլ Թբիլիսիի հետ կհամագործակցի պաշտպանության ոլորտում:
ՌԴ-ն պլանավորումէ «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկել 2023 թվականին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 14-ը համազգային սգո օր են հայտարարել երկրաշարժի հարյուրավոր զոհերի հիշատակին, որը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները վերջակետել են Արգամիչի դինաստիոն տիրապետությունը ոչ միայն Արտաշատում, այլև «հարակից»` Նշավան գյուղում, ուր «ասողը» մշտապես եղել է Արգամիչի փեսան` հարկայինի բարձրաստիճան չինովնիկ Վահան Մամիկոնյանը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:
Չինաստանի իշխանություինները պատրաստվում են 12 մլրդ յուան (1.8 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել այսպես կոչված Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի հրաշքներին նվիրված գրքեր և սցենարներ, ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։
Առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկօրյա այցեր է կատարելու Բաքու և Երևան: «168 Ժամի» ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ ռուս նախարարը նոյեմբերի 19-ին կմեկնի Բաքու, իսկ 20-ին կժամանի Երևան: Մեր տեղեկությունների համաձայն՝ Լավրովի տարածաշրջանային այցի օրակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վերջին 7 տարում՝ 2010թ. փետրվարից մինչև 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում ամենից շատ ներդրում կատարած երկրների ցանկը: