Գերմանիայում զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարվողների թիվը կարող է ռեկորդային լինել
Գերմանիայում տարեվերջին կարող է գրանցվել զինվորական ծառայությունից խղճի թելադրանքով հրաժարվողների ռեկորդային թիվ. հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով իրավապահ մարմինների տվյալներին։
2026 թվականի առաջին կեսին «Ընտանիքի և քաղաքացիական հասարակության դաշնային գրասենյակը» (BAFzA) ստացել է խղճի թելադրանքով զինվորական ծառայությունից հրաժարվելու 402 դիմում։ Տեմպերի պահպանման դեպքում՝ սա կլինի նոր ռեկորդ», – նշվում է հոդվածում։
Թերթը պարզաբանել է, որ 2023 թվականին խղճի թելադրանքով հրաժարվողների թիվը կազմել է 536: 2024 թվականին 626 մարդ դիմում է ներկայացրել՝ արտահայտելով իր դժկամությունը բանակին միանալու հարցում, իսկ 2025 թվականին՝ 781: Սակայն 2026 թվականին (միայն տարվա առաջին կեսի համար) այս թիվը կհասնի 402 դիմումի:
«Գերմանիայում կարելի է հրաժարվել զինվորական ծառայությունից խղճի նկատառումներից ելնելով։ Նման որոշման պատճառները պետք է մանրամասն նկարագրվեն անձնական գրավոր հայտարարության մեջ»,-բացատրում է ամսագիրը։

