Բաժիններ՝

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի

Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահի նահանգում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 328-ի: Այդ մասին ասված է նահանգի բժշկական ծառայության վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Մինչ այդ հաղորդվել էր ավելի քան 200 զոհվածների եւ ավելի քան 2,5 հազար տուժածների մասին:

Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել է զինվորականներին՝ օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքով տուժածներին եւ օժանդակել դրա հետեւանքների վերացմանը:

Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել է «Ռուդաու» հեռուստաալիքը, Իրաքի առնվազն յոթ քաղաքացիներ են զոհվել նոյեմբերի 12-ին այդ երկրի եւ Իրանի սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Հոսպիտալացվել է ավելի քան 300 մարդ:

Զոհերի թվում են՝ Իրաքյան Քրդստանի Դարբանդիհան, Գարմիան եւ Սուլեյմանիա քաղաքների բնակիչներ: Ընդամենը տարածաշրջանի հիվանդոնոցներ է տեղափոխվել 321 մարդ:

Դաբանդիհանի քաղաքագլուխը հայտնել է մի քանի տների փլվելու մասին. փլատակներում կարող են մարդիկ լինել:

Երկրաշարժից տուժել է Դարբանդիհանի ամբարտակը, որը գտնվում է Տիգրիս գետի վտակի վրա Սուլեյմանիայի նահանգում: Հիդրոտեխնիկական կառույցին աննշան վնաս է պատճառվել, տեղի բնակիչների համար վտանգ չկա:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Սարպոլ է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս