Բաժիններ՝

Բայդենը վստահ չէ, որ ինքը պետք է մասնակցի ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը վստահություն չունի այն հարցում, որ ինքը պետք է 2020 թվականին մասնակցի պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին, դրա փոխարեն նա պատրաստ է աջակցություն ցույց տալ նոր թեկնածուին: Այդ մասին իր մտքերը նա հայտնել է Good Luck America («Հաջողություն, Ամերիկա») ծրագրին տված հարցազրույցում, ծրագիր, որը տարածվում է հաղորդագրությունների փոխանակման Snapchat շարժական ծառայության միջոցով: Նոյեմբերի 12-ին հարցազրույցից հատվածներ է հրապարակել AP գործակալությունը։

«Ես պարզապես վստահ չեմ, որ դա ինձ համար ճիշտ արարք կլինի»,- ասել է նա՝ պատասխանելով նախընտրական արշավին իր մասնակցության վերաբերյալ հարցին: Ըստ որում քաղաքական գործիչը խոստովանել է, որ եթե Դեմոկրատական կուսակցությունից ոչ մեկը ցանկություն չհայտնի քվեարկության դնել իր թեկնածությունն, ապա ինքը պատրաստ է դա անել: Բայդենն արդեն նախագահի աթոռի համար պայքարել է 1988 եւ 2008 թվականներին:

Հարցազրույցն ամբողջությամբ կտարածվի նոյեմբերի 14-ին: Բայդենը, որը նոյեմբերի 20-ին կդառնա 75 տարեկան, ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել է 2009-ից մինչեւ 2017 թվականը: 2016 թվականի ընտրություններից առաջ նրա թեկնածությունն ակտիվորեն քննարկվում էր, սական նա որոշեց հրաժարվել այն պատճառով, որ 2015 թվականի մայիսին քաղցկեղից մահացել էր նրա որդին՝ Բոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս