4 ահաբեկիչներ, որոնք առնչություն են ունեցել Ղազախստանի Ակտոբե քաղաքում զենքի խանութի ու զորամասի վրա հարձակումներին, ոչնչացվել են քաղաքում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Արցախում տեղի ունեցած դեպքն ամբողջովին կհաղթահարվի, երբ ամբողջ քննությունը թափանցիկ ներկայացվի, դատաքննությունը թափանցիկ տեղի ունենա, և բոլոր մեղավորներն իրենց պատիժը կրեն. «Եթե մեղավորներն իսկապես պատժվեն, ապա կհամարենք, որ Արցախում մեկ քայլով առաջ ենք գնացել դեպի ժողովրդավարություն: Մամուլը պետք է պահանջատիրական լինի, որ տեղեկություններ տրամադրեն, թե ինչ գործողություններ են եղել, և իշխանությունները հասկանան, որ հետևում են, իրենց շնչին կանգնած են, ու իրավունք չունեն այս գործին մատների արանքով նայել»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ուրախ է, որ այս շաբաթ ԱԺ քառօրյայի ընթացքում «լրագրողները վնասվածքներ չեն ստացել»: Այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ քաղաքական ուժերը վնասվածքներ ստացե՞լ են այս քառօրյայի ընթացքում:
Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ, երկար որոնումներից հետո Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում կանգ են առել ոչ թե ՀՀԿ տեղական կառույցի պատասխանատու, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի վրա, այլ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի, որը կառաջադրվի ՀՀԿ ցուցակով։
Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է Ստամբուլում հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որը խլել էր 11 մարդու կյանք:
Թել Ավիվի վերջին ահաբեկչությունից հետո իսրայելցի զինվորականները որոշում են կայացրել արգելափակել Գազայի հատված և Հորդանան գետի Արևմտյան ափ տանող ճանապարհները:
Իտալիաի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը վերջերս սրտի նոպա էր ունեցել, կենթարվի սրտի վիրահատության: Այս մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ին, հայտնել է նրա բժիշկը՝ Ալբերտո Զանգրիլոն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ կատարած այցն ուղեկցվել է սկանդալային միջադեպով, որի կենտրոնում կրկին հայտնվել են Էրդողանի թիկնապահները:
Նշվում է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր և Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակներում հունիսի 7-10-ը ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում գնահատման այց է իրականացրել Էստոնիայի բազմազգ գնահատման խումբը:
Ազգային ժողովի օրակարգում արդեն ընդգրկվել է ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին 2015 թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագիրը (այսուհետև՝ Համաձայնագիր) վավերացնելու հարցը:
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հայրենի Լուիսվիլ քաղաքում (ԱՄՆ Քենտուքի նահանգ) տեղի է ունենում նրա հուղարկավորության երկօրյա արարողությունը, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ում հաջողությամբ են անցել այն նոր տեխնոլոգիայի փորձարկումները, որը սրտի պատվաստման հերթի կանգնած հիվանդներին թույլ է տալիս առանց այդ կենսականորեն կարեւոր օրգանի դիմանալ երկար ժամանակ:
Մատչելի ուսանողական բնակարանների դեֆիցիտի խնդիրը լուծելու նպատակով Բեռլինում մեկնարկում է միկրոբնակարանների մոդուլային կառուցման ծրագիրը: Global Construction Review-ի հաղորդմամբ՝ կառուցված շենքերը կարող են նաեւ օգտագործվել միգրանտներին տեղավորելու համար:
Զգեստավորված տղամարդու սեւ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով՝ Մերիլ Սթիփը դերասանուհի Քրիստի Բարանսկիի հետ, որը ներկայացրել է Հիլարի Քլինթոնին, կատարել է «Թարմացրու քո Շեքսպիրին» երգը Քոուլ Փորթերի «Համբուրիր ինձ, Քեթ» մյուզիքլից:
Քաղաքականությունը, մեղմ ասած, տարօրինակ երևույթ է: Այդ ոլորտում գերիշխողը միշտ էլ շահն է: Ազգային ու պետական շահը: Բայց չգիտես ինչու, մենք՝ հայերս, շարունակում ենք բարոյական արժեքներ փնտրել այդ ոլորտում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծափահարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի ելույթից հետո, ով այսօր կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կաջակցի Հիլարի Քլինթոնին:
«Ես չէի դրամատիզացնի Մոսկվայի դերակատարությունը: Ապրիլից սկսած՝ Ռուսաստանի դերակատարությունը մեծապես գերագնահատված է: Իսկ Բաբայանի հետ կապված պատմությունը` շատ ավելի, քանի որ Մոսկվայում ապրիլյան իրադարձությունների մասին նույնիսկ քչերը գիտեին, իսկ Բաբայանի մասին որոշում կայացնող շրջանակներում քչերը գիտեն»:
2016թ. նավթի տարեկան միջին գինը կկազմի 36 դոլար մեկ բարելի համար, 2017թ.` 42 դոլար, 2021թ.` 51 դոլար:
«Սա բավականին երկարատեւ հակամարտություն է, եւ կարող է լուծվել միայն Մինսկի խմբի շրջանակներում: Կարծում եմ, որ այժմ ստատուս քվոյի պահպանումը նույնպես ձեռքբերում է. ինձ համար կարեւոր է, որ հրադադարը պահպանվի, եւ չլինեն մարդկային զոհեր»,- նշեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչևը:
Ովքեր դժգոհում կամ քննադատում են Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված ՀՕՊ համաձայանգիրը, հիմնականում ծանոթ չեն դրա տեսքին, տալիս են գնահատականներ, որոնք իրականության հետ կապ չունեն: Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Սուլեյմանիեի արհեստավորների կենտրոնի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցուցադրաբար ծափահարել է Բունդեսթագի նախագահին՝ Նորբերտ Լամերտին, ով այսօր խորհրդարանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարությամբ բանավեճ է բացել, հաղորդում է DPA գործակալությունը:
Ադրբեջանի արժույթի դևալվացիան ուժեղացրել է ինֆլյացիոն ճնշումը երկրում: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրապարակած զեկույցում:
«Խոսել այն մասին, որ սա Ռուսաստանին հնարավորություն կտա ազդել անվտանգության համակարգի վրա, սխալ է, քանի որ ՀՀ անվտանգության համակարգը տնօրինելու է ՀՀ նախագահը»։
Ազգային ժողովը այսօր ՀՀ օրհներգի ներքո ավարտեց 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի աշխատանքները
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ի պատասխան «Գազպրոմի» հետ գաղտնի բանակցություններ վարելու մեղադրանքների, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ իրականացվել են միայն տեխնիկական բանակցություններ, սակայն վերջնական արդյունքում պայմանագիրը կնքվել է ադրբեջանական SOCAR-ի հետ՝ ավելի շահավետ պայմաններով:
«Ինձ տրվեց անգլերեն տեքստը պառլամենտի նախագահի ելույթի, որտեղ ընդհանրապես անդրադարձ չկա, ինչպես նաև՝ եղավ վստահեցում, որ Ալբանիան իր դիրքորոշումը չի փոխել ու ամբողջովին սատարում է Մինսկի խմբի ձևաչափը: Այդ ամենը փոխանցվել է նաև ՀՀ ԱԳՆ-ին»,- նշեց Թ. Պողոսյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին, հայտնում է Trend-ը: