
Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը կայցելի Թուրքիա

Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն օգոստոսի 26-ին կայցելի Թուրքիա: Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբում իր աղբյուրը:
Համաձայն գործակալության, Գերասիմովը ռուսական ռազմական պատվիրակության հետ Անկարայում կլինի արդեն տեղի ժամանակով 11:00-ին:
Նախատեսված է Գերասիմովի հանդիպումը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: