Ասանժը խոստացել է կարևոր նյութեր հրապարակել Քլինթոնի նախընտրական արշավի վերաբերյալ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, խոստացել է ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ կարեւոր նյութեր հրապարակել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի վերաբերյալ:

Fox News հեռուստաալիքի ավստրալական բաժանմունքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե հրապարակման ժամկետը կապվա՞ծ է արդյոք ընտրությունների հետ, Ասանժն ասել Է. «Կարծում եմ՝ դա կարեւոր է: Հասկանում եք՝ ժամկետը կախված կլինի այն բանից, թե նյութերն ինչ ազդեցություն կունենան հասարակության մեջ եւ ԶԼՄ-ներում»:

Ավելի վաղ WikiLeaks-ն արդեն նյութեր է հրապարակել, որոնք վերաբերում էին Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կողմից Քլինթոնին ցուցաբերված աջակցությանը ի վնաս դեմոկրատ մյուս թեկնածուի՝ Բեռնի Սանդերսի: Հրապարակումը լայն արձագանք ունեցավ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` AP

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031