Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժից 190 հին բուդդայական պագոդաներ են վնասվել

Մյանմայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժն ավերել կամ լրջորեն վնասել է 190 հին բուդդայական պագոդաներ, որոնք ճարտարապետության հուշարձաններ են: Այս մասին հայտնել է The Global New Light Of Myanmar կառավարական թերթը:

Նրա տվյալներով՝ առավել շատ պաշտամունքային շինություններ են վնասվել Բագան քաղաքում, որտեղ գտնվում են մի քանի հազար բուդդայական պագոդաներ ու տաճարներ, որոնք կառուցվել են 11-14-րդ դարերում: Վնաս է հասցվել նաեւ Ռաքայն արեւմտյան նահանգում գտնվող բուդդայական սրբավայրերին: «Բագանում վնասվել է 185 պագոդա, վնասի չափերի վերաբերյալ վերջնական տվյալները դեռեւս ճշտվում են»,- նշում է հրատարակությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Չաու բնակավայրից մի քանի կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում՝ Բագան քաղաքից ոչ հեռու: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժից ստորգետնյա ցնցումներն զգացվել են երկրի խոշորագույն քաղաքում՝ Յանգոնում, ինչպես նաեւ տարածաշրջանի ընդարձակ տարածքում, Բանգլադեշի մայրաքաղաքում եւ Հնդկաստանի մի շարք նահանգներում, մասնավորապես, Արեւմտյան Բենգալիայում եւ Ասամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031