«Չեմ հավատում, թե ԼՂ հարցում ԱՄՆ-ն առաջատարի դիրքը կզիջի Ռուսաստանին». Զախարովա

Չեմ հավատում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ն առաջատարի դիրքը կզիջի Ռուսաստանին: Ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հաղորդմամբ` այս մասին երեկ կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ նա Կրեմլին առաջարկել առաջատարի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` Սիրիայում դիրքերը զիջելու դիմաց»:
Լրագրողի հարցին, թե որքանով է դա ճշմարիտ, Զախարովան պատասխանել է, թե չի հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնի զիջել առաջատարի դիրքերը Ռուսաստանին:

«Եթե դա այդպես լիներ, դա կլիներ իսկական առաջընթաց»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031