«Մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի հետ` կապված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ». Վենետիկյան հանձնաժողով

Վենետիկյան հանձնաժողովը պատրաստ է աշխատել Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ կապված եզրակացություն կազմելու համար: Այն հանրաքվեի է դրվելու սեպտեմբերի 26-ին: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տատյանա Միշելովան:

Միշելովան նշել է, որ վերջին տարիներին համագործակցությունն Ադրբեջանի և Վենետիկի հանձնաժողովի միջև կրում է չափազանց սահմանափակ բնույթ:

«Մինչ օրս ո´չ Ադրբեջանի, ո´չ Եվրոպայի Խորհրդի կամ միջազգային այլ կազմակերպության պաշտոնատար անձ չի դիմել մեզ՝ խնդրելով եզրակացություն տալ Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031