Բայդենը «Հյուսիսային հոսք-2»-ը վատ գործարք է անվանել Եվրոպայի համար

Եվրոպային անհրաժեշտ են էներգիայի տարբեր աղբյուրներ, այդ պատճառով «Հյուսիսային հոսք-2»-ը վատ գործարք է տարածաշրջանի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ստոկհոլմում:

Ամերիկացի քաղաքական գործիչը նշել է, որ շուկան պետք է լինի բաց և մրցունակ:
Բայդենը մեկօրյա այցով գտնվում է Շվեդիայում, որի ընթացքում մտադիր է քննարկել Շվեդիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցության հարցեր, փախստականների և միգրացիայի հետ կապված ճգնաժամային իրավիճակը:

Նախօրեին Svenska dagbladet թերթը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահը ուշադրություն կդարձնի նաև էներգաապահովությանը, մասնավորապես Nord Stream 2 նախագծին:

Ծրագրվում է, որ ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 55 միլիարդ խմ, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել գազամատակարարումները դեպի Գերմանիա: Այն անցնելու է Ռուսաստանի ափով, Բալթիկ ծովով մինչև Գերմանիա:

«Գազպրոմին» է պատկանելու նախագծի բաժնետոմսերի 50 տոկոսը, եվրոպական OMV, BASF, Engie, Shell, Uniper ընկերություններին` 10-ական տոկոս:
Նոր գազատարը պլանավորվում է կառուցել «Հյուսիսային հոսքի» հարևանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031