«Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հնարավոր չէ խոսել առաջընթացի մասին». Շավարշ Քոչարյան

Առանց Վիեննայի և Սանկտ պետերբուրգի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը, Քոչարյանը պատասխանեց, որ նախ և առաջ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները: «Եթե դրանք իրականացվեին, ապա բոլորս կտեսնեինք, իսկ առանց դրանց իրականացման ի՞նչ առաջընթացի մասին կարելի է խոսել: Իսկ վտանգները միշտ եղել են, կան, ու միշտ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031