Անօդաչու սարքից նկարահանել են երկրաշարժից ավերված իտալական քաղաքը

Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվել հարյուրավոր մարդիկ: Ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են երկրի կենտրոնական շրջանների մի քանի քաղաքներ:

Ruptly տեսագործակալությունը ցանցում կադրեր է զետեղել Պեսկար դել Տրոնտո բնակավայրից, որոնք արվել են անօդաչու սարքով:

Այս քաղաքում փրկարարներին հաջողվել է տարերային աղետի հարվածից 17 ժամ հետո փլատակներից դուրս բերել 10-ամյա մի աղջկա:

Միեւնույն ժամանակ Rai News 24 հեռուստաալիքը նշում է, որ այլ փրկվածների գտնելու շանսեր գործնականում չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031