Ռումինիայի և Քուվեյթի նախարարները վթարի են ենթարկվել

Ռումինիայի գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման նախարար Ակիմ Իրիմեսկուն և քուվեյթցի նրա գործընկեր Ալի Սալեհ ալ-Օմայրը ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել Ռումինիայի հարավ-արևելքում, տեղեկացնում է TASS-ը` հղում կատարելով Ռումինիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Վերջիններիս տեղափոխող մեքենան ՃՏՊ-ի է ենթարկվել Յալոմիցա բնակավայրի մոտ: Պաշտոնյաների վիճակը կայուն է, երկուսի գիտակցությունը տեղն է: Նախարարները գլխուղեղային վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Ռումինական ռադիոյի հաղորդմամբ` նախարարներին տեղափոխող մեքենան բախվել է տրանսպորտային այլ միջոցի: Տուժել է նաև մեքենայում գտնվող թարգմանչուհին:

Ներկայումս երեքն էլ գտնվում են Յալոմիցայի շտապօգնության հիվանդանոցում` հետազոտության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031