Բաժիններ՝

«Ջերմաչափերի սյուները կարող են իջնել մինչև -30°C». Լևոն Ազիզյան

Մինուս 30՝ հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ազիզյանը հայտնել է, որ հզոր ցուրտ ալիք է մոտենում Արևելյան Եվրոպային:

Ցրտի էպիկենտրոնը կլինի Կենտրոնական Ռուսաստանում, Բելառուսում և Բալթյան երկրներում, որտեղ ջերմաչափերի սյուները կարող են իջնել մինչև -30°C:

Փետրվարի 2-ի առավոտյան ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 20 աստիճանով։ Սառնամանիքները կազդեն նաև Ուկրաինայի հյուսիսային շրջանների և դրանց հարակից տարածքների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս