Մեծ Բրիտանիան և ԵԱՀԿ 23 պետություն սկսում է մարդու իրավունքների վերանայման գործընթացը Վրաստանում
Մեծ Բրիտանիան և ԵԱՀԿ 23 այլ մասնակից պետություն սկսում է մարդու իրավունքների վերանայման գործընթացը Վրաստանում, այս մասին հաղորդում է Reuters-ը։
Համատեղ հայտարարության մեջ երկրները նշել են, որ 2024 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ 38 մասնակից պետություններ դիմել են ԵԱՀԿ Վիեննայի հանձնաժողովին՝ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտահոգություն հայտնելու և իշխանություններից լրացուցիչ տեղեկատվություն պահանջելու համար։
