
Օլանդը հասկանալի է համարում Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնելու Թուրքիայի որոշումը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում զինյալների դեմ ռազմական օպերացիա իրականացնելու թուրքական իշխանությունների որոշումը կարելի է հասկանալ` հաշվի առնելով երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացվող ահաբեկչությունները: Օլանդի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը:
«Թուրքիան որոշել է մուտք գործել Սիրիայի տարածք ԻՊի դեմ պայքարելու համար, և մենք կարող ենք դա հասկանալ՝ հաշվի առնելով Թուրքիայի տարածքում ահաբեկչությունները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը: