Երկիր մոլորակի բնակչությունը 2053 թվականին կհասնի 10 միլիարդի. գիտնականներ

Երկիր մոլորակի բնակչության թիվը 10 միլիարդի կհասնի արդեն 2053 թվականին, բայց ըստ որում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակիչների թիվը կկրճատվի 7,9 եւ 9 միլիոնով, իսկ Ճապոնիայում՝ «ռեկորդային» 24,7 միլիոնով: Այս մասին հայտնել է Վաշինգտոնի Բնակչության թվաքանակի բյուրոն (PR B):

«Չնայած ամբողջ մոլորակում ծնելիության հաճախականության ընդհանուր նվազմաը, Երկրի բնակչության աճի արագությունը կմնա բարձր մակարդակում, որը կբավականացնի 10 միլիարդի նշագծին «հասնելու» համար: Անշուշտ, տարբեր տարածաշրջաններում պատկերը զարմանալիորեն կտարբերվի. օրինակի համար՝ Եվրոպայի բնակիչների թիվը կշարունակի նվազել, մինչդեռ Աֆրիկայի բնակչության թիվը մինչեւ 2050 թվականը կկրկնապատկվի»,- հայտարարել է Բյուրոյի նախագահ եւ տնօրեն Ջեֆրի Ջորդանը:

Այս ոչ առեւտրային կազմակերպությունն այսօր գլոբալ մակարդակում ժողովրդագրական իրադրության կանխատեսման աշխարհում առաջատար բյուրոներից մեկն է՝ Երկրագնդի բնակչության աճի վերաբերյալ ամենամյա զեկույցներ եւ գնահատումներ հրապարակելով 1962 թվանկանից:

PRB-ի նոր կանխատեսումների համաձայն՝ մոլորակի բնակչության թվաքանակն արդեն 2050 թվականին կմոտենա 9,9 միլիարդի, իսկ 2053 թվականին այն կանցնի 10 միլիարդի սահմանը: Այդ աճի մեծ մասը բաժին կընկնի Աֆրիկային. վերջինիս բակչության թիվն այդ ժամկետին կաճի մինչեւ 2,5 միլիարդ: Ըստ որում Ամերիկայի բնակիչների թիվը կավելանա ընդամենը 223 միլիոնով, Ասիայինը՝ 900 միլիոնով, իսկ Եվրոպայի բնակիչների թիվը կկրճատվի մոտավորապես 12 միլիոնով:

Այդուհանդերձ, բնակչության թվաքանակով երկրների «տասնյակի» առաջին եռյակը կմնա նախկինը՝ Հնդկաստան, Չինաստան եւ ԱՄՆ: Ավելի ցածում տեղի կունենան մի շարք վերադասավորումներ, եւ չորրորդ տեղ կբարձրանա Նիգերիան, Ինդոնեզիան կիջնի հինգերորդ հորիզոնական, իսկ Բրազիլիան՝ յոթերորդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս