Ինչու Ճապոնիայում «գաստարբայտերներ» չկան

Ճապոնիայում «գաստարբայտերների» (օտարերկրյա աշխատանքային միգրանտների) թիվը շատ քիչ է, իսկ բարձր որակավորում չունեցող աշխատաշուկայում օտարներ գրեթե չկան։

Ինչո՞ւ։ Որովհետև ճապոնացիները շատ պարզ օրենք ունեն՝ նվազագույն աշխատավարձը օտարերկրյա աշխատողի համար շատ ավելի բարձր է սահմանված, քան տեղացիների։ Այնպես որ, բարձր որակավորում չպահանջող աշխատանքների համար Ճապոնիայի գործատուներին ավելի ձեռնտու է աշխատանքի ընդունել իրենց հայրենակիցներին, քան այլոց։

Ու հասկանալի է, որ ճապոնական ընկերությունը օտարերկրացուն աշխատանքի կվերցնի ու բարձր աշխատավարձ կվճարի միայն մի դեպքում. եթե նա պրոֆեսիոնալ, որակյալ մասնագետ է։

Կասեք, որ սա հովանավորչությո՞ւն է։ Սակայն ճապոնացիներին մեծ հաշվով չի հետաքրքրում՝ ինչ կմտածեն ուրիշները։ Նրանք այս ձևով պաշտպանում են տեղական աշխատուժը և մյուս կողմից՝ նպաստում, որպեսզի Ճապոնիա գան միայն բարձր որակավորված մասնագետները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930