ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց այսօր լրագրողները հետարքրքվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, և ինչպե՞ս է պատկերացնում իր համագործակցությունը նոր վարչապետի հետ։
Թուրքիայի մեջլիսի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցին հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ տարիներ անց անգամ Դինքը չի մոռացվել և չի մոռացվելու:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի համար սպասելի էր ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու փաստը։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ա.Սարգսյանի թեկնածության մասին խոսվում էր, և պարզ էր, թե ով է լինելու նախագահի հաջորդ թեկնածուն։
«Հստակ է, որ սա նախապես լավ մտածված և պլանավորված քայլ չէր, և, եթե մարդը ժամանակ է խնդրել, սա արդեն խոսում է այն մասին, որ նա ցանկանում է նման պատասխանատու քայլից առաջ հստակեցնել առկա բոլոր հնարավորությունները»:
ԿԺԴՀ-ի գերագույն ղեկավար Կիմ Չեն Ընը հանդես է եկել կորեացիների՝ որպես ազգի բոլոր խնդիրները բացառապես Կորեական թերակղզու հյուսիսային եւ հարավային մասերի բնակիչների համատեղ ջանքերով լուծելու օգտին՝ առանց միջնորդության եւ արտաքին որեւէ ուժի միջամտության:
Հրանտ Դինքի ձայնն ամենադժվար և բարդ ժամանակներում ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ուժ և վճռականություն է տալիս մարդկանց:
«Քանի որ ես վառ արտահայտված արևմտամետ դիրքորոշում ունեմ, ինձ համար, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը համեստ, ոչ այդքան բացահայտ արևմտամետ գործչի կերպար է»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում նշել են, որ Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամերի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:
««Ծառուկյան» դաշինքը, ինչպես որ հայտարարել էր դաշինքի առաջնորդ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, կքննարկի առաջիկայում ՀՀ նախագահի թեկնածության հարցը և համապատասխան գնահատականը կտա՝ թեկնածուի հետ կապված»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը:
Հանրապետական 20 կոնգրեսականներից բաղկացած խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցների վերասահմանման պայմանների մասին, որոնք ավելի վաղ չեղարկվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում:
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հունվարի 18-ին Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Միացյալ Թագավորության եւ Ֆրանսիայի միջեւ կամուրջ կառուցելու օգտին, քանի որ Լա Մանշի տակ մեկ երկաթուղային թունելն ի վիճակի չէ բավարարելու սահմանով մարդկանց եւ ապրանքների փոխադրման՝ երկու երկրների կարիքները։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 33 անդամներից բաղկացած խումբը հունվարի 18-ին նամակ է ուղարկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերականգնել շփումները Միացյալ Նահանգների ու ԿԺԴՀ-ի զինվորականների միջեւ՝ նպատակ ունենալով խուսափել հնարավոր թերըմբռնումներից ու սխալներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սելիգերում մասնակցել է մկրտության լողանալուն եւ սուզվել սառցանքը:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքն իր ողջ կյանքում պայքարեց հանուն մեկ գաղափարի՝ ունենալ այնպիսի Թուրքիա, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները՝ անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ-ի կառավարության աշխատանքների ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան երկու տարվա ընթացքում կստեղծեն համատեղ էքսպեդիցիոն կորպուս 10 հազար զինառայող թվակազմով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 18-ի երեկոյան այցով ժամանել է Պերու: Այդ մասին հայտնել է Peru21 պորտալը:
Ռիո դե Ժանեյրոում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կոպակաբանա լողափին զբոսնող մարդկանց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հետ զրույցի ընթացքում առաջարկել է Մինսկից տեղափոխել Դոնբասի հակամարտության լուծման բանակցությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ՝ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից եւ նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ նոր մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած «Վիվասել ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը համապատասխանում է Սերժ Սարգսյանի «գծած» նախագահի չափորոշիչներին՝ լեզուներ գիտի, կապեր ունի, հեղինակավոր է եւ չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, եւ խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է:
«Հրապարակ» թերթը գրում է. «էներգետիկայի նոր նախարարի անունը հայտնի կդառնա 1 շաբաթից. «Աշոտ Մանուկյանը դեռ գործի է գալիս, վարչապետը կգնա Դավոս, կվերադառնա, հայտնի կդառնա, թե ով է նախարարը»,- ասացին մեզ:
«Երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Հիշեցնենք` Մանուկյանը համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամներից եւ նախարար դարձավ կառավարության փոփոխությունից հետո` 2016թ. հոկտեմբերին: Այս հրաժարականը որքան էլ սպասելի էր, միաժամանակ կարելի է վաղաժամ համարել: