Գերմանացի բլոգերների “The Real Life Guys” թիմը ցուցադրել է իր գյուտը՝ «մարդկային դրոն», որն իրենից ներկայացնում է թռչող հարթակ՝ «քողարկված» տաշտի տեսքով:
Addo Elephant Հարավաֆրիկյան բնայգում փղիկն ընկել է ցեխափոսը: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ընթացել նրան փրկելու գործողությունը:
Վլադիվոստոկում բացվել է արտ-օբյեկտ՝ նվիրված խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի ստեղծագործությունների հերոս՝ հետախույզ Օտտո ֆոն Շտիռլիցին:
«Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում»:
Դրոնն օգնել է փրկելու երկու ավստրալացիների, որոնց հոսանքը քշել-տարել էր բաց ծով, հաղորդվում է Surf Life Saving կազմակերպության կայքում:
«Արմենպրես»-ի լուսանկարչական արխիվը ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և աշխատանքային այցերի մասին բացառիկ լուսանկարներ ունի:
Մոնտե-Կառլոյում արդեն 42-րդ անգամ անցկացվում է Միջազգային կրկեսային փառատոնը:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից չի խոչընդոտում Հայաստանին՝ վավերացնել համաձայնագիրը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Լոռ Դելքուրը»:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը կյանքի ընթացքում ցանկանում էր կամուրջ հիմնել Թուրքիայի հասարակության տարբեր հատվածների միջև:
Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի հիմնական գրավականները մի կողմից երկրի տնտեսական կայուն աճն է, մյուս կողմից՝ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայումը և տարածքային ամբողջականության պահպանությունը։
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Դեսմոնդ Սվեյնը քնել է ուղիղ եթերով հեռարձակվող քննարկումների ժամանակ:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փորձառու քաղաքական գործիչ է, որն ունակ է կատարել իր առջև դրված ներկայացուցչական պարտականությունները։
Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է 2018 թվականին կրկին օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքին ուղիղ 11 տարի առաջ փողոցի մեջտեղում սպանելով՝ այդ հանցագործության կազմակերպիչները ցույց տվեցին, որ վտանգավոր են համարում հայկական տեսակետների բարձրաձայնումը:
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին տարվա գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 39 տոկոսը:
«Վերջին անգամ, երբ ես Վազգենին տեսել եմ կենդանության օրոք, դա եղել է Արմենի հետ, Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, մեր տանը։ Հոկտեմբեր 24-ի լույս 25-ի գիշերը միասին ջերմ օր ենք անցկացրել, և առավոտյան Վաչեն ու Արմենը մեկնում էին Լոնդոն»։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հունվարի 19-ին հայտնել է, որ հղի է, եւ որ իր առաջնեկը լույս աշխարհ է գալու հունիսին։
Թուրքիայի Մարդին և Դիարբեքիր քաղաքներն ու հարակից շրջանները հունվարի 19-ին ծածկվել են Սիրիայից եկած կարմիր փոշու ամպերով։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ դեռ գիշերվանից ուժգին քամու բերած փոշին և անձրևը կշարունակվեն մինչև օրվա վերջ։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրել է այն նկատառումով, որ վերջինս անհրաժեշտության դեպքում կկարողանա երկխոսություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի, ինչպես նաև հանրության և իշխանության միջև:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագրության շենքի դիմաց, որտեղ 2007 թվականի հունվարի 19-ին սպանվեց Հրանտ Դինքը, այս պահին տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ:
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը (ստորին պալատ) հունվարի 19-ին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է վարչապետ, Դժգոհ քաղաքացիների ակցիա քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշին։
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով ի՞նչ զարգացումների սպասենք՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ Սերժ Սարգսյանի ներկայացրած վերջնագիրը, ասաց, որ Թուրքիան չի պատրաստվում որևէ հարաբերություն հաստատել Հայաստանի հետ։
Այսօր «Ելք» դաշինքի հրավիրած երթից առաջ պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած նախագահի թեկնածուի հարցին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջեւ, հավաստել է, որ ընդհանուր զինապարտություն վերաբերյալ իր նախընտրական ծրագրի կետը կատարվելու է «իր հերթին»։
Հունվարի 19-ին սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մանաֆով Իբրահիմ Մյոհսյում օղլուն (Mənəfov İbrahim Möhsüm oğlu):
Դինքն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանեց խաղաղության, արդարության մեջ միասին ապրելու կամքը: Սակայն, դժբախտաբար, սրանից ուղիղ 11 տարի առաջ սպանվեց պետության հետ առնչություն ունեցող կազմակերպության կողմից:
«Մենք պատրաստ ենք ձեզ օգնել այդ պայքարում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար»։
«Ինչպես միշտ՝ գործող նախագահի խոսքը գործից տարբերվեց»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունն է առաջադրել ՀՀ նախագահի պաշտոնում:
Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության՝ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, ինչը ենթադրում է, որ հանրապետության նախագահը հանդիսանում է պետության առաջնորդը, հետևում է Սահմանադրության կյանքի կոչմանը, անկողմնակալ է իր իրավասությունների կատարման ընթացքում և առաջնորդվում է բացառապես՝ ելնելով երկրի և ժողովրդի շահերից:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որը փախել է Բելգիա, պնդում է, թե նոր տեխնոլոգիաների միջոցով կարելի է տարածաշրջանը կառավարել Բրյուսելից: