Խորագիր:

Իտալիայում կինը 30 հազար եվրո է կտակել իր կատվին. La Stampa

Իտալիայում կինը 30 հազար եվրո է կտակել իր կատվին. La Stampa

Իտալիայում կատուն ժառանգություն է ստացել 30 հազար եվրո: Այդ մասին հայտնել է La Stampa թերթը: Ունեցվածքի սեփականատերը, որը ժառանգաբար փոխանցվել է մի քանի օր առաջ մահացած տիրուհուց, դարձել է Ջերի կատուն, որն ապրում է Սաչալե քաղաքում (Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիաի մարզ):

Ավելի վաղ կինն ազգականներին ու մերձավորներին քանիցս հայտնել էր, որ կատուն իր կյանքի գլխավոր էակն է: Կտակի համաձայն, ընտանիքի անդամները կենդանու տկարության դեպքում պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն նրա բուժման համար՝ ընդհուպ մինչեւ թանկարժեք զարդերի ու հին թանկարժեք իրերի վաճառքը:

«Ջերի կատուն նրա սիրելին էր: Նա կատվին ավելի շատ էր սիրում, քան իր երեխաներին,-հրատարակությունը մեջբերում է հանգուցյալի դստեր խոսքը:- Մեզ մնում է միայն հարգել նրա ցանկությունը: Նա մեզ միշտ խրատում էր գնահատել բոլոր կենդանի էակներին, որպեսզի ապրենք անխռովության եւ Աստծո հավատքի մեջ, որի համար բոլորը հավասար են»: Կատուն արդեն տնօրինում է իր ժառանգությունը. նրա տրամադրության տակ կա չորս պառկելաթախտ, նա սնվում է մանր ծովախեցգետիններով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։