Պուչդեմոնը մեկնել է Դանիա՝ չնայած իսպանական դատախազության նախազգուշացմանը. El Pais
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից մեկնել է Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում կայանալիք խորհրդաժողովին՝ նվիրված իսպանական տարածաշրջանի քաղաքական ապագային: Այդ մասին հայտնել է El Pais թերթը:
Սպասվում է, որ բանավեճը կսկսվի տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին): Այսպիսով Պուչդեմոնն առաջին անգամ է լքել Բելգիան այն պահից ի վեր, երբ այնտեղ էր մեկնել անցյալ տարվա հոկտեմբերի վերջին:
Քաղաքական գործիչը նման քայլի է դիմել, չնայած այն բանին, որ իսպանական դատախազությունը խոստացել է խնդրել երկրի Գերագույն դատարանին՝ նրա ձերբակալման եվրոպական կալանագիր տալ, եթե նա մեկնի Դանիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: