Բրազիլիայի հսկայական աղբանոցը վեց տասնամյակ գործելուց հետո փակվում է
Հարավային Ամերիկայի ամենամեծ աղբանոցը Բրազիլիայում փակվում և փոխարինվում է երկրի մայրաքաղաքից բավականին հեռու գտնվող մեկ այլ աղբանոցով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Երկրի մայաքաղաքում մշակվել է ավելի քան 1000 տոննա աղբ ամեն օր: Տարածաշրջանի կառավարիչ Ռոդրիգո Ռոլեմբերգը ասել է, որ աղբահանները կվճարվեն վերամշակման կենտրոնում ավելի մաքուր պայմաններում աշխատելու համար:
«Մենք չենք կարող հանդուրժել այս բաց վերքը մեր երկրի մայաքաղաքում, դա աղբավայր է, որտեղ մարդիկ իրենց կյանքը ռիսկի է ենթարկում՝ փնտրելով ապրելու միջոց անհայտ ձևով»,-ասել է նա նոր քաղաքի կենտրոնից բավականին հեռու գտնվող աղբավայրի բացմանը:
Որոշ աղբահաններ պայմանագիր են կնքել նոր հաստատությունում աշխատելու համար, սակայն որոշները մտահոգված են, որ տեղափոխվելով ավելի քիչ գումար կվաստակեն: «Ռոլերմբերգը չի առաջարկել իրական այլընտրանք: Մենք չենք կարող գոյատևել այդ վճարով»,- «Ռոյթերս» լրատվական գործակալության թղթակցին այս մասին է ասել աշխատողներից մեկը: